Չրերի օգտակար հատկությունները. նախագիծ

Հայաստանում չրերի արտադրությունը բավական հին ավանդույթ է: Երկրի աշխարհագրական դիրքը, տարեկան արևային օրերի քանակը,  թարմ մրգերի` որպես հումքի բարձր որակը (ներառյալ քաղցրությունը) բոլոր այն հանգամանքներն են, որոնք անհրաժեշտ են բարձրակարգ չրեր արտադրելու համար: Չրարտադրությունը ձգվում է երկրի հյուսիս-արևելքից (Տավուշի մարզ) մինչև երկրի հարավային սահման (Մեղրիի մարզ), ներառյալ` երկրի միջին հատվածի մարզերը (Արարատ, Արմավիր, Արագածոտն):

download (1)

Երկրում գործում է չրերի մոտ 5,500 արտադրող, որոնց կարելի է բաժանել 3 խմբի` 5400 փոքր արտադրող (տարեկան մինչև 1 տոննա), 100 միջին արտադրող (տարեկան 1-5 տոննա) և 21 խոշոր արտադրող (տարեկան 5 տոննայից ավելի):

download (2)

Չրարտադրության տեղական շուկայի մոտ 50 %-ը կազմում է տեղական, իսկ 50 %-ը` ներմուծված արտադրանքը: Ըստ հետազոտության տվյալների` 2011-ին Հայաստան է ներմուծվել 1078 տոննա չիր/չամիչ: Մինչդեռ, ի տարբերություն ներմուծման խոշոր քանակի, արտահանման ծավալները բավական ցածր են եղել, մասնավորապես` 2011-ի ընթացքում ընդամենը 42 տոննա չիր է արտահանվել հիմնականում` Իրան, Ուկրաինա, Ռուսաստան, փոքր քանակությամբ` Շվեյցարիա և Ֆրանսիա: Հայկական չրերի` դեպի արտահանում ուղղվածության զարգացման հիմնական արգելքներից է հանդիսանում այն փաստը, որ մինչ արտասահմանյան շուկային անհրաժեշտ է անդադար մատակարարվող չրային ապրանքների մեծ քանակություն, հայ արտադրողները դեռևս ի վիճակի չեն անհատապես շարունակ մատակարարել պահանջվող մեծ ծավալները: Սակայն էական է այն, որ մեկ միասնական կառույցի տակ համախմբվելով` հայկական արտադրողները կկարողանան ապահովել արտասահմանյան շուկաներին անհրաժեշտ մեծ քանակները:

download

Հետազոտությունը նաև նպատակ ուներ համեմատել չրի տարեկան սպառումը Հայաստանում և որոշ այլ երկրներում: Այսպես, Հայաստանում չրի տարեկան միջին սպառումը մեկ անձի համար մոտ 0.8 կգ է, մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը 25 կգ է, Չեխիայում` 16 կգ,  իսկ Շվեդիայում`12 կգ:

download (3)

Կատարված վերլուծության ընդհանուր արդյունքները վկայում են, որ Հայաստանում չրարտադրությունը բավականին արդյունավետ է իրականացվում:

Автор: arsine☆

Ես Արսինե Բադալյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում, 15 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում ստեղծագործել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նաև նվագում եմ կիթառ և շատ եմ սիրում նկարել։ Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ ճարտարապետություն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы