Նախադասության գլխավոր անդամները․ Ենթակա․ Ստորոգյալ

Առաջադրանք 1. Կազմել 2 պարզ համառոտ, 2 պարզ ընդարձակ, 2 բարդ համադասական և 2 բարդ ստորադասական նախադասություն։

Պարզ համառոտ՝
Ես երգում եմ։
Դու վազում ես։
Պարզ ընդարձակ՝
Ես բարձր եմ երգում։
Դու արագ ես վազում։
Բարդ համադասական՝
Նա ուշացավ և չմասնակցեց դասին։
Նրանք վախեցան և դուրս եկան սենյակից։
Բարդ ստորադասական՝
Դուք կհաղդեիք, եթե հակառակորդը խարդախություն չաներ։
Ընտրեք այն գիրքը, որը ձեզ հետաքրքրում է։

Առաջադրանք 2.Գտնել ենթակաները (նշել՝ ինչ խոսքի մասով են արտահայտված) և ստորոգյալները(նշել պարզ են, թե բաղադրյալ)։

Ժամանակով մի աղքատ մարդ կար․ որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы