Պարագաներ

1.Յուրաքանչյուր պարագայով կազմել երկուական նախադասություն։

Տեղի Պարագա
Այստեղ է անցել իմ մանկությունը։
Մեր դպրոցում բոլորն աշխատում են համակարգիչներով։

Ժամանակի Պարագա
Երեկոյան հայրիկը վերադարձավ աշխատանքից։
Գոհարիկը երեք անգամ հաշվեց մինչև տասը։

Ձևի Պարագա
Աղջիկը շատ գեղեցիկ ձայն ունի։
Նրանք ջերմորեն դիմավորեցին հյուրերին։

Չափ ու քանակի Պարագա
Ես շատ եմ սիրում այս երգը։
Նարեկը սպասեց այնքան, մինչև նրա ընկերն եկավ։

Նպատակի Պարագա
Նա շատ էր աշխատում, իր նպատաին հասնելու համար։
Ես գնում եմ դպրոց՝ սովորելու։

Հիմունքի, Հակառակ Հիմունքի և Պատճառի Պարագաներ
Զորավարի հրամանով բոլորը լռեցին։
Նրանք հոգնեցին երկար քայլելուց և որոշեցին հանգստանալ։

Պատճառի Պարագա
Միայն ծնողի թույլտվությամբ նա կարող էր գնալ այդ ճամփորդության։
Դասախոսին լսելով՝ նա տետրի մեջ նշումներ էր անում։

2. Վերլուծել նախադասությունները:

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Ենթակա – ամպ, պարիսպները, բուրգերը, ավերակներ, հսկում, դռները, մեկը։
Ստորոգյալ – նստում է, կորչում են, անում են, չեն երևում, թվում է, կա, գոց են, ձայն է տալու։
Հատկացուցիչ – կաքավաբերդի, բերդի, բուրգերի, ապարանքի, աշտարակի։
Որոշիչ – ատամնաձև, սպիտակ, բարձր, երկաթե։
Տեղի պարագա – գլխին, ամպերի մեջ, հեռվից, գլխին, գլխից, քարափը ։
Ժամանակի պարագա – տարին բոլոր, ահա։
Ձևի պարագա — այնպես։
Հանգման անուղղակի խնդիր — բարձրացողին։

Միջոցի անուղղակի խնդիր

Առաջադրանք
1․ Կազմել 3 ական նախադասություն՝ միջոցի, ներգործող, վերաբերության, անջատման անուղղակի խնդիրներով։

Միջոցի
Պատշգամբում նստած հիանում էր ծաղիկներով:
Այդ նվերը նա պատրաստել է իր ձեռքերով:
Դուք ինչո՞վ եք հպարտանում:

Ներգործող
Գեղեցիկ երգի ձայներ էին լսվում պատուհանից:
Նրան ազատ արձակեցին դատարանի որոշումով:
Խոհանոցում համեղ ընթիք էր պատրաստվում մայրիկի կողմից։

Վերաբերության
Բոլորը բողոքում են երկրի իրավիճակից:
Ծերունիները խոսում էին իրենց մանկությունից:
Նրանք լավ կարծիք էին կազմել Նունեի մասին:

Անջատման
Ումի՞ց ես հեռանում:
Նա թաքցրեց իր անհանգստությունը տատիկից:
Նա մեզ զրկեց ազատությունից:

2․ Շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունը։
Ու ահա Վարդուշի ուղարկած գաթաները իրենց բուրմունքով արդեն արթնացրել էին հուշերի մի աշխարհ, որոնք սկսել էին հստակ բյուրեղացում և ձևավորում ստանալ՝ գույների ու ծավալի նոր հղացումներով։
___________________________________________________________________
բարդ նախադասություն
ենթակա – գաթաները
ստորոգյալ – արթնացրել էին, ստանալ
ձևի պարագա – հստակ
հանգման խնդիր –
ուղիղ խնդիր –

Բայական անդամի լրացումներ

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։
2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։
3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։
4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։
5․ Նա սիրում է մայրիկին։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
Երեխան հավատում էր մոր խոսքին։
Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։
Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․ Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Բացահայտիչ.Առաջադրանքներ

Կետադրել նախադասությունները, նշել բացահատիչների տեսակները։ 
Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում։ — Մասնավոր-պարագայական
Իրիկնաժամին նստում եմ մենակ՝ կանաչ առվի, մոտ ուռիների տակ։ — Մասնավոր-պարագայական
Հենց հաջորդ կիրակի առավոտ՝ կանուխ, որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։ — Մասնավոր-պարագայական
Մենք քո խոնարհ ծառաներս՝ յոթ եղբայր ենք։ — Բուն բացահայտիչ
Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։ — Մասնական բացահայտիչ
Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ — Բուն բացահայտիչ
Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր ոչ խաչ։ — Բուն բացահայտիչ
Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։ — Բուն բացահայտիչ
Ահա երևաց ինքը՝ քաղաքագլուխ, Մաթևոս բեյը։ — Բուն բացահայտիչ
Ո՞ւր էիր երեկ՝ ամբողջ օրը։ — Մասնավոր-պարագայական
Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար։ Մասնավոր-պարագայական
Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Մասնավոր-պարագայական
Ձեռքով նշան էր անում դեպի ներքև՝ դեպի գետի արմուկը։ — Մասնավոր-պարագայական
Ներքևը՝ ձորում, թառել են մի քանի տներ։ — Մասնավոր-պարագայական

Հատկացուցիչ․ Առաջադրանքներ

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Կետադրիր.
• Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
• Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
• Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
• Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
• Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Գոյականի անդամի լրացումներ․ Որոշիչ անդամ

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

ՁՅՈՒՆԸ

Սիրում եմ ես ձյունը:
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է 
Անտես երկինքներից այս մայթերին,
Եվ մեծաքա՜յլ , դանդա՜ղ դու շրջում ես,
Ինքդ էլ չիմանալով անրջում ես
Այն, ինչ կյանքում վեհ է և անթերի:

Սիրում եմ ես ձյունը:
Երբ որ նա իջնում է,
Դու հիշում ես հանկարծ 
Անցած տարիներիդ խայտանքը մանկական,
Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է:
Դու հիշում ես հանկարծ
Երբե՜ք չմոռացված այն աղջըկան,
Որի թարթիչներին իջած ձյունը 
Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը…

Սիրում եմ ես ձյունը:
Երբ որ նա իջնում է,
Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես,
Որ գալիքը, վաղը, որ ապագան
Քեզ չտեսած անգամ՝
Ճանաչում է:
Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է.
Քաղցր է թվում, որ դու
Այս կյանքում չես ծնվել օրապակաս,
Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս,
Որ շնչո՜ւմ ես…

Սիրում եմ ես ձյունը:
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջել է,
Երբ իջել է նաև լռությունը,
Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով,
Դու զգում ես նրա 
Փխրունության վրա
Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը… 

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Գործնական աշխատանք
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե,այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական — արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած։
ժխտական — ո՛չ, չէ՛։
երկբայական — գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, արդյոք, կարծես թե։
զգացական — բարեբախտաբար, երանի, ցավոք։
սաստկական — նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ։
սահմանափակման — միայն, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե։
ցուցական — ահավասիկ, ահա։
կամային — հապա, մի։
զիջական — ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ։

2. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Սակայն — համադասական շախկապ
բոլորն — որոշյալ դերանուն
էլ — կապ
իրենց — անձնական դերանուն, հոգնակի, սեռական հոլով, 3րդ դեմք
դժվար — որակական ածական
հետ — կապ
ձիերն — գոյական, հոգնակի, ուղղական, ու արտաքին հոլովում
համեմատում — սահմանական եղանակ, հոգնակի
կվերադառնա — ենթադրական եղանակ, ապառնի
այս — ցուցական դերանուն
ճանապարհով — գործիական հոլով, ի արտաքին հոլովում
և — հայցական դերանուն, շախկապ
սանձն — ի արտաքին հոլովում, ուղղական հոլով
սարքը — ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
շալակած — անդեմ, հարակատար
զգեստներ — հոգնակի, ուղղական, ի արտաքին հոլովում
որոնց — հարաբերական դերանուն
վրա — կապ
այնպես — ցուցական դերանուն
երգում — սահմանական եղանակ
գյուղի — սեռական հոլով
կանայք — հոգնակի թիվ

Կապ․ Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձրթառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։

համար – մարդու – սեռական – ետադրություն – իսկական,
համար – ինձ – տրական – ետադրություն – իսկական,
մինչև – ծերություն – հայցական – նախադրություն – իսկական,
շուրջ – իր – սեռական – ետադրություն – անիսկական,
առաջ – տարերքի – սեռական – ետադրություն – կապական,
դեմ – կարիքի – սեռական – ետադրություն – իսկական։

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Մակբայ․ Quiz

Quiz 1
Quiz 2

Մակբայեր

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները հերոսաբար կռվում էին թշնամու դեմ:
Երեխաները մասամբ հետևում են իրենց առողջությանը։
Ձեր տունը փոքր-ինչ հեռու է մեզնից։
Ուր էլ չգնայի, ամենուրեք լսվում էր այս տարորինակ ձայնը։
Ես ձեր կարծիքի հետ լիովին համաձայն եմ։

3.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի-հանկարծակի հայտնվել
գյուղեգյուղ-գյուղեգյուղ անցնել
դեսուդեն-դեսուդեն նայել
լրջորեն-լրջորեն պատասխանել
մեն-մենակ-մեն-մենակ զբոսնել
միաձայն-միաձայն որոշել
ամբողջովին-ամբողջովին մոռանալ
տարեցտարի-տարեցտարի սպասել
անմիջապես-անմիջապես արձագանքել
ագահաբար-ագահաբար թաքցնել
հաճախակի-հաճախակի ունկնդրել
խումբ-խումբ-խումբ-խումբ ներկայացնել
արագ-արագ-արագ-արագ թռչկոտել
վերջիվերջո-վերջիվերջո հասնել
հոտնկայս-հոտնկայս խոնարհվել
ներքուստ-ներքուստ
նյութապես-նյութապես

4.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշքնքշորեն
չար-չարաբար
համեստ-համեստորեն
դաժան-դաժանորեն
վայրագ-Վայրագորեն
մեղմ-Մեղմորեն
խիզախ-Խիզախորեն
քաջ-քաջաբար
վեհ-վեհապես
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնհարաբար
մարդկային-մարդկայինորեն
լուրջ-լրջորեն
ագահ-ահագաբար

5.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

Այստեղ-տեղ
Խեղդուկ-ձև
Վայրենաբար-ձև
Կամացուկ-ձև
Վաղուց-ժամանակ
Հավիտյան-ժամանակ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы