Չորրորդ մակարդակ․ Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ – 2021

1. Սեղանին դրված է 19 խաղաքարտ՝ բոլորը շրջված։ Ամեն քայլին թույլատրվում է ընտրել 3 խաղաքարտ և շրջել դրանք։ Ամենաքիչը քանի՞ քայլով է հնարավոր բոլոր խաղաքարտերը շրջել ճիշտ երեսով:

Պատ․՝ 7

2.Հրաձիգը 10 անգամ կրակել է ստանդարտ թիրախի ուղղությամբ և հավաքել 90 միավոր: Քանի՞ անգամ է խոցել 7, 8, 9, եթե 10-ը խոցել է 4 անգամ, ընդ որում՝ նշվածներից բացի, այլ տեղերում խոցում և վրիպում չի եղել, և նշված թվերից յուրաքանչյուրը խոցվել է:

7 + 8 x 2 + 9 x 3 = 50
50 + 10 x 4= 90
Պատ․ ՝ 1 հատ 7, 2 հատ 8, 3 հատ 9-ը

3. 6 տարբեր ուսումնական առարկաներից, այդ թվում՝ մաթեմատիկայից և ֆիզիկայից, պետք է կազմել 6 ժամանոց դասացուցակ: Քանի՞ եղանակով է հնարավոր կազմել, եթե մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները միմյանց պետք է չհաջորդեն:

4 x 16 + 3 x 16 + 3 x 16 + 3 x 16 + 3 x 16 + 4 x 16 = 320

4. Միմյանցից 108 մ հեռավորության վրա գտնվող երկու կետերից միաժամանակ իրար ընդառաջ շարժվում են երկու մարմին, որոնցից առաջինը՝ 5 մ/վ հաստատուն արագությամբ: Երկրորդ մարմինն առաջին վայրկյանում անցնում է 3մ, իսկ յուրաքանչյուր հաջորդ վայրկյանում՝ 1 մետրով ավելի, քան նախորդ վայրկյանում: Քանի՞ վայրկյան հետո մարմինները կհանդիպեն, եթե հայտնի է, որ այդ ժամանակն արտահայտվում է բնական թվով:

Автор: arsine☆

Ես Արսինե Բադալյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում, 15 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում ստեղծագործել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նաև նվագում եմ կիթառ և շատ եմ սիրում նկարել։ Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ ճարտարապետություն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы