Ինչու եմ ընտրել վրացերեն

Վրացերենի ընտրության մասին առաջին անգամ լսեցի ընկերուհուցս։ Նա ամեն անգամ պատմում էր, թե ինչ հետաքրքիր ժամանակ են նրանք այնտեղ անցկացնում, ոնց են ճամփորդում Վրաստանի փողոցներով, ծանոթանում լեզվի ու մշակույթի հետ։ Այդ ամենն ինձ հետաքրքրեց և ես որոշեցի ընտրել վրացերենի խումբը։ Հուսով եմ այս տարի մենք կգնանք Վրաստան, և ես կծանոթանամ մեր հարևան երկրի պատմության և մշակույթի հետ։

Автор: arsine☆

Ես Արսինե Բադալյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում, 15 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում ստեղծագործել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նաև նվագում եմ կիթառ և շատ եմ սիրում նկարել։ Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ ճարտարապետություն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы