Արատես

17․10-20․10․2019 մենք գնացինք Արտես։ Մենք երկար ճանապարհ անցանք, մինչև կհասնեինք Արատես։ Ճանպարհին մի քանի տեղ կանառներ ունեցանք՝ Հայրավանքում, Օրբելյանների քարավանատանը և վեջապես հասանք Արատես, որտեղ տեղավորվեցինք սենյակներում և նստելով խարույկի շուրջը՝ երգեցինք, և մի քանի հոգի սկսեցին կիթառ նվագել։ Ես նվագեցի և երգեցի Հ․ Թումանյանի «Ա՜խ ինչ լավ է» երգը, որը տեղադված է ընկեր Կարինեի ֆեյսբուքյան էջում։

Հաջորդ օրը մենք հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը 1,5 ժամում։ Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։ Ճանապարհը թեև դժվարին էր, արևն էլ  շատ պայծառ էր, բայց ընթացքը շատ հետաքրքիր էր։

75036511_2323809837731951_9040711750680313856_n

Ճանապարհին մենք ալոճ, մասուր և բարբարիս հավաքեցինք։ Ես առաջին անգամ էի փորձում բարբարիս․ այն ինձ շատ դուր եկավ։

72814078_2323808264398775_3191343237038080000_n.jpg

Երեկոյան, երբ մենք հավաքվեցինք խարույկի մոտ՝ խորոված ուտելու, մեզ ասացին, որ մեր տան մոտակայքում արջ է հատնվել։ Մեծերը արջին բռնեցին, իսկ մենք, ճամփոդությունից հոգնած, տեղավորվեցինք քնելու։

Վերջին օրը մենք հավաքեցինք իրերը և ճանապարհ ընկանք։ Այցելեցինք Զորաց եկեղեցի, եղանք Արատեսի վանքի ավերակներում և շարունակեցինք ճանապարհը դեպի դպրոց։

Автор: arsine☆

Ես Արսինե Բադալյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում, 15 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում ստեղծագործել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նաև նվագում եմ կիթառ և շատ եմ սիրում նկարել։ Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ ճարտարապետություն։

Արատես: Один комментарий

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы