Արատես

Մենք մեր դասարանի հետ գնացել էինք Արատես, զվարճանալու։ Ճանապարհը շատ երկար էր, բայց մենք վերջապես հասանք։ Արատեսում առատ ձյուն կար, այնքա՜ն, որ ոտքերի մի մասը ձյան մեջ էր։

Image may contain: tree, snow, sky, plant, outdoor and nature

Ինձ շատ դուր եկավ, երբ մենք սահնակով բլրից իջնում էինք։ Նաև ձնագնդի էինք խաղում և ձյունե քանդակներ կերտում։

Image may contain: 2 people, including Արս Սյունե, people smiling, people standing, tree, sky, house, child, outdoor and nature

Երեկոյան ժամերին խաղեր խաղում՝ տվիստեր, մեմորի, մաֆյա, ալյաս և այլն։

Image may contain: 4 people, including Արս Սյունե, people smiling, people sitting and shoes

Մենք համտեսեցինք մեր ձեռքերով պատրաստված հայկական գաթան և կարտոֆիլի պլեճը։

Image may contain: 12 people, including Արս Սյունե and Կարինե Մամիկոնյան, people smiling, people sitting

Արատեսում մի փոքրիկ գրադարան կար։ Մենք ընտրեցինք գրքեր և կարդացինք։

Մենք շատ հետաքրքիր անցկացրեցինք եռօրյա ճամփորդությունը։

 

Շնորհակալություն մեզ այդպիսի հետաքրքիր ճամփորդության հնարավորություն տալու համար։

 

Автор: arsine☆

Ես Արսինե Բադալյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում, 15 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում ստեղծագործել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նաև նվագում եմ կիթառ և շատ եմ սիրում նկարել։ Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ ճարտարապետություն։

Արատես: Один комментарий

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы