Արատես

Ես իմ ընկերուհի Մելանյայի հետ գնացել էի Արատես։ Հուլիսի քսանին, ժամը ութին մենք շարժվեցինք Մայր դպրոցի մոտից։

изображение_viber_2020-07-21_19-31-31

Ճանապարհը երկար էր, բայց լի էր կանգառներով։ Առաջին կանգառը եղավ Հայրավանքում։ Հայրավանքը հրաշալի տեղ է, իսկ Սևանը դրա ներքևում ավելի էր գեղեցկացնում տեսարանը։

5

Մյուս կանգառը Կոթա եկեղեցու մոտ էր։ Այնտեղից մենք գեղեցիկ և հոտավետ ծաղիկներ քաղեցինք և նվիրեցինք մեր նոր դասավանդողներին։

666

Իմ կարծիքով Սմբատաբերդը նույնպես շատ լավ կանգառ էր, բայց այնտեղ բարձրանալ ոչ բոլորը կկարողանային😄։

изображение_viber_2020-07-21_19-31-25

Երբ մենք հասանք Արատեսի դպրական կենտրոն, մենք ճաշեցինք և գնացինք մեր սենյակ՝ հանգստանալու։ Երեկոյան մենք որոշեցինք խարույկ վառել։ Արդեն գիշեր էր և ցուրտ էր, այդ պատճառով մենք հավաքվեցինք խարույկի մոտ։ Երգելով և խաղեր խաղալով՝ ավարտվեց այդ օրը։

изображение_viber_2020-07-21_19-31-24

Երկրորդ օրը մենք գնացինք հաղթահարելու մի ուրիշ բարձունք՝ Սևաժայռը։ Այն ավելի բարձր էր Սմբատաբերդի բարձունքից և ամբողջ ճանապարհը լցված էր խոտերով։ Մենք որոշեցինք բարձրանալ միայն մինչև ջրվեժը։

изображение_viber_2020-07-21_19-31-1000000000000000000000000000000002

Մի քիչ հանգստից հետո գնացինք Գողթանիկ գետ՝ լողալու։ Վերևի ջրվեժը սկսեց ուժեղանալ և մենք արդեն չէինք կարողանում այդտեղից դուրս գալ, բայց այդ ամենը արդեն անցյալում է։

изображение_viber_2020-07-21_19-31-26

Այդ գիշեր մենք նույնպես խարույկ վառեցինք և խաղեր խաղացինք։

Երրորդ օրը մարզանք արեցինք, ազգային խաղերից մի քանիսը խաղացինք և գնացինք բալ հավաքելու։ Բալերը բարձրացրեցինք մինչև խոհանոց,որտեղ դասավանդողները կոմպոտ պատրաստեցին և դրեցին մառանում, որ ձմռանը խմենք։

Օգնեցինք ընկեր Գոհարին դեղաբույսերը տեղադրել հատուկ տուփերի մեջ։ Կավի վրա գրեցինք մեր տառերը (թռչնագրով)։

Այնուհետև հավաքեցինք իրերը և շարժվեցինք դեպի Երևան🥰։

Автор: arsine☆

Ես Արսինե Բադալյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում, 15 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում ստեղծագործել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նաև նվագում եմ կիթառ և շատ եմ սիրում նկարել։ Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ ճարտարապետություն։

Արատես: Один комментарий

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы